Wednesday, 01 07 2026
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով

Հայաստանում վերջին տարիների ավելացել է կենցաղային բնույթի թունավորումների թիվը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում այցելել է թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում բուժում ստացող երեխաներին: Այստեղ են բուժվում նաև սեպտեմբերի 16-ին «Թունավորում սնդիկի միացությամբ» ախտորոշմամբ Մասիսից Երևան տեղափոխված 4-ամյա Սյուզին, ինչպես նաև պատահաբար խաղողի վազերի համար նախատեսված բուժանյութը խմած 6-ամյա Գոռը, ով արդեն ապաքի նվել է և պատրաստվում է դուրսգրման: Սյուզիի առողջական վիճակը գնահատվում է կայուն: Երեխան շարունակում է ստանալ հակաթունային թերապիայի կուրս:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը և կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանը նախարարին ներկայացրել են փոքրիկների առողջական վիճակը, բուժման մանրամասները: Նշվել է, որ վերջին տարիներին ավելացել է թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում բուժում ստացողների թիվը: Նախորդ տարիների համեմատ, գրեթե կրկնապատկվել է կենցաղային բնույթի թունավորումներով հիվանդների թիվը: 2014թ. արձանագրվել է շուրջ 600 նման դեպք։ Բժիշկների խոսքով, դա հիմնա կանում ծնողների անուշադրությամբ հետևանք է:

Ծնողների հետ զրույցում նախարարը հորդորել է ավելի մեծ պատասխանատվությամբ վերաբերվել երեխաների առողջության պահպանմանը և հնարավորինս խուսափել անուշադրության պատճառով ծագող կենցաղային թունավորումներից, որոնք կարող են անդառնալի հետևանքներ թողնել: Մասնագետները հորդորում են ծնողներին մեծ ուշադրություն դարձնել քիմիական նյութերի, դեղերի պահպանման պայմաններին: Դրանք պահել երեխաների համար անհասանելի տեղերում, ինչպես նաև վտանգ ներկայացնող ըմպելիքները պահել հատուկ, պիտակավորված փակ տարաներում` երեխաների տեսադաշտից հեռու:

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանի մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում Արմեն Մուրադյանը հանձնարարել է, հաշվի առնելով երկրի կարիքները, ուսումնասիրել առկա վիճակը և մանկական ռեանիմոբիլների հասանելությունն առավել բարելավելու նպատակով ներկայացնել առաջարկություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում