Այս շաբաթ Բեռլինում կբացվի Գերմանիայում լրտեսական արվեստին նվիրված առաջին թանգարանը, հայտնում է euromag.ru-ն:
Բեռլինը պատմականորեն եղել է լրտեսության մայրաքաղաք: Այդ առիթով որոշվել է այնտեղ բացել Լրտեսական արվեստի թանգարան: Թանգարանում կցուցադրվեն գործիքներ, որոնք կապ են ունեցել «սառը պատերազմի» ժամանակ իրականացված լրտեսական գործողությունների հետ:
Կցուցադրվեն այնպիսի առարկաներ, ինչպես կրծկալներ և հովանոցներ` որոնցում թաքցրել են փոքրիկ տեսախցիկներ, կամ ռադիոպելենգատորներ` սովորական ժամացույցների տեսքով, և շատ այլ բաներ:
Թանգարանը գտնվում է Լեյպցիգի հրապարակում: Բացումը տեղի կունենա այսօր: Մուտքի տոմսը արժե 18 եվրո:









































