ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բանակի հարցերով նախարարի պաշտոնում առաջադրել է Էրիկ Ֆենինգին, ով չի թաքցնում իր հոմոսեքսուալ ուղղվածությունը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Օբաման նշել է, որ Ֆենինգն ունի բազմամյա փորձ և առաջնորդի բացառիկ որակներ։
Մոտ ժամանակներս Ֆենինգի թեկնածությունը պետք է հաստատի Սենատը։ Այժմ նա զբաղեցնում է բանակի հարցերով նախարար Ջոն Մաքհյուի տեղակալի պաշտոնը։
Վերջին 25 տարիներին նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Կոնգրեսում և Պենտագոնում։
Բացի այդ, Ֆենինգը եղել է Gay & Lesbian Victory Fund կազմակերպության ղեկավարությունում, որի նպատակն է իշխանական մարմիններում բացահայտ հոմոսեքսուալների թվի մեծացումը։











































