Գերմանական Volkswagen ընկերությունը հնարավոր է 18 միլիարդ դոլարի տուգանք վճարի` կապված դիզելային շարժիչներով ավտոմեքենաների համար վնասակար ծրագրային ապահովման մշակման մեդադրանքի հետ, հայտնում է Reuters-ը:
Ավելի վաղ, ԱՄՆ-ի իշխանություններն ավտոարտադրողին պարտադրել են ԱՄՆ-ից հետ տանել այդպիսի ծրագրային ապահովում օգտագործող 842 հազար ավտոմեքենա, որոնք օգնում են շրջանցելու ազգային բնապահպանական ստանդարտները: Որոշումը վերաբերվում է նաև այնպիսի մոդելներին, ինչպես Volkswagen Jetta (2009-2015), Volkswagen Beetle (2009-2015), Audi A3 (2009-2015), Volkswagen Golf (2009-2015) և Volkswagen Passat (2014-2015):
Խոսքը վերաբերվում է սարքավորմանը, որը արտանետվող գազերի վերահսկման համակարգն ամբողջ հզորությամբ միացնում է միայն ավտոմեքենայի համապատասխան ստուգման ժամանակ: Իսկ շահագործման ժամանակ, երբ արտանետվող գազերում թունավոր նյութերի պարունակությունը բավականին բարձր է, տվյալ համակարգը անջատվում է: Այսպիսով, ստուգման ժամանակ չի գրանցվում օրինակ արտանետվող ազոտի երկօքսիդի մակարդակը, ինչը կարող է առաջացնել շնչարգելության նոպաներ կամ այլ շնչառական հիվանդություններ:
Այդ ծրագրով աշխատող յուրաքանչյուր մեքենայի համար ընկերությունը պետք է 37․5 հազար դոլար վճարի:








































