ԱՄՆ զինվորականները հայտարարում են Սիրիայում ռուսական կործանիչների առկայության մասին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
ԱՄՆ զինված ուժերի աղբյուրները հայտնում են, որ ռուսական կործանիչների ոչ մեծ քանակություն նկատելի է եղել Սիրիայի օդանավակայաններից մեկում:
Աղբյուրներից մեկը հստակեցրել է, որ ռուսական 4 ինքնաթիռներ գտնվում են Լաթաքիայի մերձակայքի օդանավակայանում:






































