Instagram-ում ամենաշատ լուսանկարվող ուտեստների ցանկը գլխավորել է պիցցան, հայտնում է news.rambler.ru-ն: Այսպիսի եզրակացության է եկել Klaus Davinо գործակալությունը, որը հետազոտություն է կատարել: Ստացված տվյալների համաձայն՝ այդ սոցցանցում հաշվվում է պիցցայի ավելի քան 17 մլն լուսանկար:
Այդ ուտեստն ամենաշատը լուսանկարել են ԱՄՆ-ում: Նյու Յորքից պիցցայի լուսանկարների քանակը կազմում է ընդհանուր թվի 6,1%-ը, մինչդեռ նեապոլինները՝ 2,1%, հռոմեականները՝ 0,7%, միլանյանները՝ 1,6%, իսկ 0,8%՝ Բոլոնիայից:
Ախորժաբեր տասնյակի վերջին տեղում համբուրգերն է: Այդ սենդվիչը համացանցում հրապարակում են լոնդոնցիները (4,7%): Սուշիով լուսանկարներ ավելի հաճախ անում են Միլանում (2,7%), իսկ ֆրանսիական «մակարոն» բլիթն ավելի շատ տարածված է Բանգկոկում (8,7%), քան Փարիզում (6%):







































