Այսօր առավոտից Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ փակել էին Արմավիր-Երևան ավտոճանապարհն ու պահանջում էին, որպեսզի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու գյուղնախարար Սերգո Կարապետյանը գան ու պարզաբանեն, թե ինչու գործարանները չեն մթերում իրենց խաղողի բերքը։
Ավելի ուշ գյուղացիներին հանդիպել է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ու խոստացել, որ խաղողը չի փչանա, գործարանները երկու օրից կսկսեն մթերումը։
Գյուղացիները բացեցին ճանապարհը՝ համաձայնելով երկու օր սպասել։










































