Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ New Horizons կայանից ամերիկացի գիտնականները ֆիքսել են Պլուտոնի վրա մայրամուտը։ Լուսանկարներն արվել են հուլիսի 14-ին՝ 15 րոպե անց այն բանից, երբ կայանը մոտեցել է մոլորակին առավել մոտ կետին։ Լուսանկարներում երևում են նոսրացած մթնոլորտի հետքեր։
Մոլորակաբան Ալան Ստեռնը հայտարարել է, որ այդ լուսանկարը հնարավորություն է տալիս զգալ քեզ որպես Պլուտոնի մակերևույթին գտնվող դիտորդ։ Լուսանկարների վերլուծությունը կօգնի գիտական տվյալներ ստանալ մոլորակի ու նրա մթնոլորտի, լեռների ու սառցադաշտերի մասին։







































