Euromag-ի փոխանցմամբ՝ Եվրոպայում հագուստի առևտրի խոշորագույն մանրածախ ցանցը՝ շվեդական H&M ընկերությունը, սկսել է արտադրել կոսմետիկա՝ թողարկելով կոսմետիկ ապրանքների շարք։
H&M-ը դրանք Եվրոպայում առաջինն առաջարկել է Ֆրանսիայի բնակիչներին։ Հենց այստեղ է գործարկվել 700 անուն կոսմետիկ ապրանքների շարքի վաճառքը։ Միջազգային արենա դուրս գալուց առաջ H&M-ը իր արտադրանքը առաջարկել է 205 ֆրանսիական խանութի։ Շվեդական կոնցեռնի ամբողջ կոսմետիկ արտադրանքն արտադրվում է Իտալիայում։







































