Peugeot-ի ղեկավար Կառլոս Տավարեսը հայտարարել է առանց վարորդի մեքենաների թողարկման նախագծի մասին։
Այդ տեխնոլոգիանով մեքենաները հասանելի կլինեն վաճառքում 2020 թվականից։
Անհրաժեշտ սարքավորումներով, ցուցիչներով ու տեսախցիկներով զինված մեքենաներն արդեն փորձարկվում են գործարաններում։
«Մենք ստացել ենք ինքնավար մեքենաների փորձարկման առաջին թույլտվությունները»,- հավելել է կոնցեռնի ղեկավարը։
Le Parisien-ի փոխանցմամբ՝ C4 Picasso չորս մեքենաները կփորձարկվեն Իվելին դեպարտամենտում։














































