Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մեկնարկել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալի օգնական Էվելին Ֆարկասի այցը Ադրբեջան։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։
Այցի նպատակը երկու երկրների միջև համագործակցության քննարկումն է։ Ակնկալվում է, որ նա կարճաժամկետ այցի ժամանակ հանդիպումներ կունենա Ադրբեջանի մի շարք պաշտոնատար անձանց հետ։ Այդ հանդիպումներում քննարկվելու են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև անվտանգության ու պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերը։










































