Եվրամիությունը մտադիր է Մակեդոնիայի Հանրապետությանը 24 մլն եվրո հատկացնել Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից ներգաղթյալների հոսքի դեմ պայքարելու համար: Այս մասին Բրյուսելում հայտարարել է ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը, գրում է TASS-ը:
«Չի կարելի, որպեսզի Արևմտյան Բալկանների պետությունները դառնան յուրօրինակ կայանատեղի կամ ոչ ոքի չպատկանող երկրներ փախստականների համար: Դա աշխարհաքաղաքական սխալ էր, այդ պատճառով էլ մեզ բոլոր կողմերից սառը գլուխներ են անհրաժեշտ, մասնավորապես, փախստականներին ընդունելու համար ճամբարներ կառուցելու և այլնի համար Մակեդոնիան կստանա 24 մլն եվրո, իսկ Սերբիան` 45 մլն»,- ասել է Հանը:
Եվրահանձնակատարը հավելել է, որ անհրաժեշտության դեպքում կրկին միջոցներ կտրամադրվեն:










































