Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Վիլիանը և հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը չեն կարող մասնակցել շաբաթ օրը կայանալիք «Արսենալ»-ի դեմ խաղին, տեղեկացնում է Guardian.com-ը:
«Վիլիանը հաստատ չի լինի: Կարծում եմ, որ Պեդրոն նույնպես բաց կթողնի «Արսենալ»-ի դեմ հանդիպումը»,- նշել է Ժոզե Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ Վիլիանը վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի՝ «Մաքաբի»-ի դեմ խաղի ընթացքում, իսկ Պեդրոն՝ «Էվերթոն»-ի դեմ խաղում:







































