Այսօր կառավարության մոտ բողոքի ցույց էին անցկացնում «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները: Նրանք պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետի կամ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի հետ, որպեսզի պարզաբանում ստանան գործարանի վերագործարկման ժամկետների վերաբերյալ:








































