Կառավարությունը հավանություն տվեց ՀԷՑ-ն օտարելու մասին հարցին: Նախագիծը ներկայացրեց ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը:
Նա վարչապետից երեք օր ժամանակ խնդրեց որոշ խմբագրական աշխատանքների համար:
ՀԷՑ-ը կօտարվի «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը:
Այս ընկերությունը, ըստ անգլալեզու տարբեր տեղեկատվական կայքերի, գրանցված է օֆշորային գոտի համարվող Կիպրոսում:












































