Wednesday, 01 07 2026
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել

ՔԿՀ-ներում արդիականացվել են սննդի կազմակերպման աշխատանքները

Քրեակատարողական ծառայության կողմից վերջին մեկ տարվա ընթացքում կատարվել են ռազմավարական նշանակության բազմաթիվ աշխատանքներ և իրականացվել լուրջ բարեփոխումներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՔԿՎ հասարականություն հետ կապերի վարչությունից, մասնավորապես, առաջին անգամ սահմանվել է քաղաքացիների ընդունելության կարգ, գործարկվել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքէջը, ինչպես նաև տեղեկատվ ական ձայնային պորտալը և արագ արձագանքման «Թեժ գիծ» ծառայությունը:

Քրեակատարողական ծառայությունը նախնական մասնագիտական կրթություն ստացած որակյալ կադրերով համալրելու նպատակով մշակվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Քրեակատարողական գործ» մասնագիտության «Քրեակատարող» որակավորման պետական կրթական չափորոշիչ, ինչպես նաև քրեակատարողական ծառայության պետի շուրջ 3 տասնյակ հրամաններով և հանձնարարականներով կանոնակարգվել են ծառայության գործունեության իրավական կանոնակարգումներ չունեցող ոլորտները:

Ստեղծվել է օպերատիվ խորհրդակցությունների մշտական հանձնաժողով, ապահովվել է կարգապահական խախտումների արդյունքներով իրականացվող ծառայողական քննությունների միատեսակ վարչարարությունը, կանոնակարգվել են քրեակատարողական հիմնարկների ճաշարանների և սննդամթերքի պահման վայրերի սանիտարահիգիենիկ պատշաճ վիճակը ապահովելու, չծխող անձանց ծխողներից անջատ պահելու կարգն ու պայմանները: Կանոնակարգվել են նաև քրեակատարողական հիմնարկներում բժշկական կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու, հիմնարկները մաքուր ջրով ապահովելու, դրանց տարածքների մաքրման և աղբահանության աշխատանքների պատշաճ կատարման նկատմամբ ամենօրյա հսկողություն սահմանելու, ճաշարանի սպասքի, գույքի լվացման և ախտահանման աշխատանքների պատշաճ կատարում ապահովելու գործառույթները, քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի հայտնաբերման արձանագրությունները պատշաճ կազմելու, հայտնաբերվածների պատկանելությունը պարզելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ իրականացնելու և այլ իրավահարաբերություններ:

Արդիականացվել են քրեակատարողական հիմնարկներում սննդի կազմակերպման աշխատանքները, սահմանվել են նոր իրավական չափորոշիչներ անազատության մեջ գտնվող անձանց օրական տրվող սննդի չափաքանակի, սննդամթերքի ցանկի, ճաշացուցակի և որակի նկատմամբ արդյունավետ հսկողություն իրականացնելու վերաբերյալ:

Քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ արդարադատության նախարարի 2012թ. փետրվարի 28-ի թիվ 30-Ն հրամանում՝ «Արմավիր» ՔԿՀ-ում սահմանելով կալանավորված անձանց պահելու վայր՝ 40 լրակազմով, ինչպես նաև քրեակատարողական ծառայության և Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ մշակվել է միասնական էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններ ձևավորելու տեխնիկական առաջադրանք:

2015թ. ապրիլ և օգոստոս-սեպտեմբերին մասնագիտացված ընկերության աշխատակիցները, սահմանված չափորոշիչներին համապատասխան, պարբերաբար իրականացրել են բոլոր քրեակատարողական հիմնարկների խոհանոցների, բուժմասերի ախտահանման (դեզինֆեկցիոն) և միջատների վերացմանը միտված (դեզինսեկցիոն) աշխատանքներ:

271 դատապարտյալներ ստացել են նույնականացման քարտեր: Չեն անտեսվել նաև մարզական և մշակութային միջոցառումները: Կալանավորված անձանց և դատապարտյալների հոգևոր պահանջմունքների բավարարման նպատակով Հայ առաքելական եկեղեցու կողմից պարբերաբար կատարվել են այցելություններ, մկրտություններ, տաղավար տոներին մատուցվել են պատարագներ, կատարվել են տոնական ծիսակարգեր: ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում օծվել է Սուրբ Գրիգոր Նարեկացի մատուռը:

Մշակվել և շրջանառության մեջ են դրվել քրեակատարողական ծառայության աշխատանքի որակի բարձրացմանն ուղղված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, մասնավորապես, հանձունքների հանձնումն առցանց եղանակով կազմակերպելու և դատապարտյալների նկատմամբ էլեկտրոնային վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ:

Ծավալուն աշխատանքներ են իրականացվել «Դատապարտյալների հիվանդանոց», «Արթիկ», «Նուբարաշեն», «Սևան», «Հրազդան», «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների պահպանության և անվտանգության ապահովման ուղղությամբ:

Իրականացվել են նաև բազմաբնույթ շինարարական և վերանորոգման աշխատանքներ ՔԿ վարչությունում, «Հրազդան», «Կոշ», «Սևան», «Վանաձոր», «Վարդաշեն», «Նուբարաշեն», «Արմավիր», «Աբովյան», «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկների բուժմասերում, խոհանոցներում, սանհանգույցներում, բնակելի գոտիներում և այլ հարակից տարածքներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում