Երևում է՝ նախընտրական շրջանում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային շատ տհաճ անակնկալներ են սպասվում: Ընտրողները բավական դժգոհ են նրա վարած քաղքականությունից: Շատերը նշում են, որ նա մի շարք առանցքային խոստումներ չի կատարել:
Մենք տեղեկացրել էինք, որ ամերիկահայերը Լոս Անջելեսում բողոքի ակցիայով են դիմավորել Օբամային` պահանջելով նրանից կատարել խոստումը և ճանաչել 1915 թ. հայերի ջարդերը որպես Ցեղասպանություն:
Օբամային ևս մեկ տհաճ անակնալ է սպասվել Սան Ֆրանցիսկոյում, որտեղ նախընտրական կամպանիայի համար հանգանակությունների երեկույթի ժամանակ ԱՄՆ նախագահի ելույթն ընդհատվել է մի խումբ երիտասարդների կողմից: Նրանք սկսել են երգել WikiLeaks-ին տեղեկություններ տրամադրած Բրեդլի Մենինգի մասին երգ, որը հիմա գտնվում է բանտում և պահվում է շատ վատ պայմաններում:
Այս ակցիայով երիտասարդները բողոքել են Մենինգի դեմ իրականացվող անօրինականությունների դեմ: Օբաման լսել է երգը, գովել այն` նշելով, որ երիտասարդներն իրենից շատ ավելի լավ են երգում:
Այս ակցիայի համար պատասխանատվությունը ստանձնել է Fresh Juice Party-ն` «Թարմ հյութի կուսակցությունը»` այն անվանելով այդ «կուսակցության նորամուտը»:











































