Սև Mercedes-Benz-ը մխրճվել է քրդերի ամբոխի մեջ, ովքեր փորձել են խանգարել Շվեյցարիայում բնակվող թուրքերին Բեռնի փողոցներում հանրահավաք անցկացնել: Միջադեպի արդյունքում 5 մարդ ծանր վիրավորվել է, իսկ վարորդը, ով ենթադրաբար «Գորշ գայլեր» ուլտրաաջ ազգայնական կազմակերպության անդամ է, անհետացել է դեպքի վայրից:
Հանրահավաքի միջոցով թուրքերը ցանկանում էին իրենց բողոքը հայտնել թուրքական իշխանությունների և Քուրդստանի աշխատավորական կուսակցության բախումների հետ կապված: Քրդերն էլ իրենց հերթին որոշեցին անել ամեն ինչ, որպեսզի հանրահավաքը տեղի չունենա: Շվեյցարիայի ոստիկանության ուժերը չեն հերիքել կողմերի միջև բախումները դադարեցնելու համար և արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ են գործադրել:
Ցուցարարները սկսել են հարաբերությունները պարզել տեղական խմբերի միջև: Քրդերի մի խումբ կանգնեցրել է թուրքերի ավտոմեքենան և սկսել ծեծել նրանց, սակայն այդ պահին այնտեղ հայտնված Mercedes-ը հարվածել է 7 մարդու: Ավտոմեքենան անհետացել է դեպքի վայրից:
Բոլոր տուժածները հոսպիտալացվել են:
https://youtu.be/h9mLFCr13Ds










































