Իրանի մայրաքաղաքի դատարանը քաղաքի երկու բնակչուհիների տուգանել է դրես կոդը խախտելու համար` նրանք հիջաբը կրել են կանոններին անհամապատասխան, հայտնում է The Daily Telegraph-ը: Նրանց տուգանել են 9 միլիոն ռիալի չափով:
Պարբերականը նաև նշում է, որ Իրանի իշխանություններն արդեն խոստացել են կանգնեցնել և կալանավորել այն մեքենաները, որոնց ղեկին նստած են անվայել ձևով հագնված կանայք:
The Daily Telegraph-ը հայտնում է, որ Իրանի տարածքում բոլոր կանայք պարտավոր են հիջաբ կրել, ինչը փակում է գլուխն ու վիզը:











































