Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Սոչիում ֆորումի ժամանակ պատմել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կաթի ստանդարտների հարցով իր վեճի մասին: Այդ մասին հայտնում է Tengrinews-ը:
Նրանց վեճը տեղի է ունեցել այն պատճառով, որ Բելառուսը բնական կաթի անվան տակ վաճառում է կաթի փոշուց պատրաստված ըմպելիք:
Բացի այդ, նախագահը նշել է, որ հարկավոր է արդար մրցակցություն պահպանել բնական կաթ արտադրողների և վերամշակված կաթ արտադրողների միջև: Նազարբաևը նաև կոչ է արել Ռուսաստանին մտածել ղազախական տավարի մսի գնման վերաբերյալ:











































