Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի՝ Դոնեցկի «Շախտյոր»-ի դեմ խաղում, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստն ուսի վնասվածք է ստացել: Հաղորդվում է, որ ապաքինման համար Ռամոսը բաց կթողնի մոտ 10 օր:
Դա նշանակում է, որ պաշտպանը բաց կթողնի Իսպանիայի առաջնության շրջանակներում կայանալիք «Գրանդա»-ի դեմ հանդիպումը:



































