Tuesday, 23 06 2026
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Մասնագետները թերահավատ են ԱՎԾ-ի «նկարած» թվերի նկատմամբ

Ազգային վիճակագրական ծառայության տնօրեն Ստեփան Մնացականյանը լիովին հնարավոր է համարում, որ ՀՆԱ-ն աճի, այն դեպքում, երբ ներքին և արտաքին առևտուրը նվազել է, կամ ՀՆԱ-ն աճի, երբ հարկերն են նվազել։ Ըստ Մնացականյանի՝ Հայաստանը այդ առումով եզակի չէ։ ԵՄ անդամ 28 երկրներում վերջին 10 տարվա ընթացքում տարեկան ցուցանիշներով արձանագրվել է 46 դեպք, երբ երկրի համախառն ներքին արդյունքն աճել է, սակայն առևտուրը, առանց ծառայությունների, նվազել։

«Ողջ աշխարհում, հատկապես ժողովրդավարության սկզբունքների վրա խարսխված ազատական տնտեսական վարկով երկրներում, երբ որ վիճակագրական ցուցանիշներ են հրապարակվում, դա տեղեկատվական մեկ սպառողի համար լավ լուր է, մյուսի համար՝ վատ, իսկ երրորդի համար ընդհանրապես արժեք չի ներկայացնում։ Մարդիկ կարծիքներ են հայտնում, բայց ես պնդում եմ, որ նկարված ոչ մի թիվ չկա, քանի որ մենք ռեսպոնդենտներից ենք հավաքագրում այդ տվյալները և միջզգային մեթոդաբանությամբ ենք աշխատում և ոչ թե ազգային»,- ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցին, ասաց ԱՎԾ պետը։

Մեր դիտարկմանը, թե ինչպե՞ս է պահատում, որ արժույթի միջազգային հիմնադրամը, համաշխարհային բանկը Հայաստանի համար անկում են կանխատեսում, իսկ ԱՎԾ-ն միայն մեկ եռամսյակի համար 4 տոկոս աճ, Մնացականյանը, ցույց տալով այն միջոցառման դահլիճը, որին մասնակցում էր, նկատեց, որ այնտեղ գալով՝ ինքը ակնկալում էր, որ ավելի շատ հյուրեր կլինեն, բայց պարզվել է, որ այդ հյուրերը չեն գալու։

Ուզում եք ասել, որ ձեր օրինակը և Հայաստանի տնտեսությունը նույն բանն են՝ հարցրինք։ «Այո՛։ Կանխատեսումն այլ բան է, վիճակագրական տվյալը՝ այլ»,-կարճ պատասխանեց ԱՎԾ պետը։

Մնացականյանին չի մտահոգում, որ Հայաստանում մասնագետները, տնտեսագետները լուրջ չեն վերաբերում ԱՎԾ տվյալներին և ԱՎԾ տվյալները համարում են նկարչություն։ «Դա միայն Հայաստանում չէ, այդ երևույթը կա անցած դարի 80-ական թվականներից, երբ ձևավորվել է տեղեկատվական հանրությունը»։

Տնտեսագետ Արտակ Մանուկյանն էլ հակադարձում է՝ առկա վիճակագրական գործիքակազմով և մեթոդաբանությամբ ամեն ինչ էլ հնարավոր է. «Եթե կառուցվածքային աճերը նայենք, ասենք գյուղատնտեսությունը, որի դեպքում առկա է գործիքակազմ, երբ թվերը կարելի է նկարել. գյուղմթերքների արտադրության ծավալների վիճակագրությունը հենված է տարածքային ստորաբաժանումների տվյալների վրա, գյուղապետարանների վրա և բնավ չի խանգարում, որ գյուղապետը 500 տոննա դեղձի փոխարեն գրի 1000 տոննա։ Այսինքն՝ կան մեթոդական խութեր, որոնք հնարավորություն են տալիս, որ դա կիրառվի»,- ասաց Մանուկյանը։


Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում