Ճապոնական Sharp ընկերությունը թողարկման է պատրաստում ամենաբարձր՝ 8K խտությամբ դիսփլեյով աշխարհում առաջին հեռուստացույցը։ Այս մասին հայտնում է The Verge-ը։
Սարքը ստացել է LV-85001 անվանումը։ Նման բարձր խտությունը (7680х4320 պիքսել) գերազանցում է սովորական FullHD-ն 16 անգամ։
Նորույթի անկյունագիծը կազմում է 85 դյույմ կամ 216 սմ։ Ներկայում այդպիսի խտությամբ հեռուստացույցով խնդրահարույց է որևէ բան դիտելը՝ նման կոնտենտի լիարժեք բացակայության պատճառով, սակայն նշվում է, որ հաջորդ տարի կսկսվի 8K տեսակոնտենտի փորձարկումը։
Նորույթն արժե 133 հազար դոլար։ Առաջին կորպորատիվ պատվիրատուները կարող են տեխնոլոգիական նորույթը ձեռք բերել արդեն հոկտեմբերի 31-ին, CEATEC ցուցահանդեսին։











































