ԱՄՆ Մերիլենդ նահանգում ֆերմերը եգիպտացորենի դաշտում պատրաստել է լաբիրինթոս՝ Թեյլոր Սվիֆթի դիմապատկերով։ Այս մասին հայտնում է Starslife-ը։ Նշվում է, որ սա առաջին լաբիրինթոսն է քանթրի երգչուհու պատկերով։
Լաբիրինթոսն «աճեցվել է» 12 հեկտար տարածքում։ Այն պատրաստվել է Բերքի 19-րդ ամենամյա տոնի առիթով։ Երգչուհին արդեն տեսել է այն և գովաբանել կատարված աշխատանքն Instagram-ի իր էջում։
Լաբիրինթոսը պաշտոնապես կբացվի սեպտեմբերի 26-ին։ Մուտքի արժեքն աշխատանքային օրերին կլինի 7.95 դոլար, իսկ հանգստյան օրերին՝ 11.95 դոլար։









































