Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն գտնվում է Ադրբեջանում։ Թուրքիայի արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։
Սինիրլիօղլուն նախ հանդիպել է Իլհամ Ալիևի, ապա՝ Մամեդյարովի հետ։ Մամեդյարովի հետ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով։ Ենթադրվում է, որ հանդիպումից հետո կկազմակերպվի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիս։











































