Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը նոյեմբերի 21-ին փորձելու է 5-րդ անգամ պաշտպանել չեմպիոնական գոտին։ Մենամարտը կայանալու է Գերմանիայի Հանովեր քաղաքում՝ TUI Arena մարզահամալիրում։
«Շտիգլիցին երրորդ անգամ հաղթելուց հետո թեթևություն զգացի։ Միշտ վստահ եմ ուժերիս։ Հակառակորդներս պետք է զգոն լինեն, իսկ երկրպագուները պատրաստ, քանի որ ապագայում ևս նոկաուտով հաղթանակներիս ականատեսն են լինելու»,- Աբրահամի խոսքերը մեջբերում է BoxingNews24.com-ը։
«Վերջին մենամարտերում նա իրեն դրսևորեց ավելի լավ, քան երբևէ։ Շատերն էին ջնջել նրա անունը, բայց նա ապացուցեց, որ աշխարհի լավագույն բռնցքամարտիկների թվում է։
Շտիգլիցին նոկաուտի ենթարկելուց հետո Արթուրը ցույց տվեց, որ չի կորցրել ուժը։ Երկրպագուները նման Աբրահամ են տեսնելու նաև նոյեմբերի 21-ին»,- նշել է Արթուր Աբրահամի պրոմոութեր Կալե Զաուերլանդը։








































