Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական «Գազպրոմը» և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR)-ը քննարկել են Ադրբեջանին գազի մատակարարումների վերսկսման հեռանկարները։ Այս մասին նշված է ռուսական ընկերության տարածած հաղորդագրությունում:
«Կողմերը քննարկել են էներգետիկ ոլորտում երկկողմ փոխշահավետ համագործակցության հարցերը։ Խոսքը «Գազպրոմի» կողմից Ադրբեջանին բնական գազի մատակարարումների վերականգնման մասին է»,- ասվում է հաղորդագրությունում:
Ընդգծվում է, որ գազի արտահանումը հնարավորություն կտա ապահովել տվյալ էներգակրի հարցում Ադրբեջանի աճող պահանջները։ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի ու SOCAR-ի ղեկավար Ռովնագ Աբդուլաևի հանդիպումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում։
Ռուսաստանը 2015 թվականին բնական գազ չի մատակարարել Ադրբեջանին։







































