Այսօր հայտնի դարձավ, թե Ալլա Պուգաչովայի «Էստրադային արվեստի դպրոցում» սովորելու համար որքան պետք է վճարեն տաղանդավոր երեխաների ծնողները, հայտնում է bulvar.com.ua-ը:
Աստղը հայտարարել է գումարը` 60 հազար ռուբլի, որը հավասար է 900 դոլարի: Պարապմունքները կսկսվեն արդեն այս աշնանը:
Պուգաչովայի և Կուդիկովի միջև առաջացած սկանդալից հետո, աստղերը բաժանեցին իրենց ընդհանուր բիզնեսը` «անգլիական» մանկապարտեզը հասավ Իրսոնին, իսկ «Էստրադային արվեստի դպրոցը» այժմ պատկանում է Ալլա Բորիսովնային:










































