Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Մայր Աթոռի Գևորգյան հոգևոր ճեմարանը նոր տեսուչ ունի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի փոխտնօրենի պաշտոնից, նշանակվել է Մայր Աթոռի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Հոգեշնորհ Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը ծնվել է 1986թ. Կապան քաղաքում: 1992-2002թթ. սովորել է Մոսկվայի թիվ 249, ապա Երևանի թիվ 148 դպրոցներում: Դպրոցական տարիներին հաճախել է նաև Արաբկիրի Հայորդյաց տուն: 2002-2008թթ. սովորել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 2006թ. դեկտեմբերի 25-ին, ձեռամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի, ձեռնադրվել է սարկավագ: 2008թ. ծառայության է անցել Մայր Աթոռի դիվանատանը` նախ որպես Եկեղեցի-պետություն բաժնի գործավար-քարտուղար, ապա որպես նույն բաժնի պատասխանատու: 2008թ. Գևորգյան հոգևոÖ € ճեմարանում գերազանցությամբ պաշտպանել է ավարտաճառ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնաիրավական փոխհարաբերությունները» թեմայով:

2009թ. հուլիսի 19-ին, ձեռամբ ԱՄՆ Արևելյան հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա` վերանվանվելով Գարեգին աբեղա: 2010-2014թթ. սովորել է Մեծ Բրիտանիայի Շեֆֆիլդի համալսարանում` միաժամանակ ուսանելով և պարբերաբար դասախոսելով Օքսֆորդի համալսարանում: Ուսումնառության ավարտին ստացել է աստվածաբանության դոկտորի (PhD) աստիճան:

Ուսման տարիներին որպես այցելու հոգևոր հովիվ իր ծառայությունն է բերել Լոնդոնի Ս. Եղիշե և Մանչեսթրի Ս. Երրորդություն հայկական եկեղեցիներում, ինչպես նաև հիմնել է Օքսֆորդի համալսարանական առաքելության ծուխը:

2014թ. նոյեմբերից, որպես փոխտնօրեն, ծառայության է կոչվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում