Wednesday, 01 07 2026
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը

Թե հաստատ ա էս ամենը՝ մեր հույսն էլ կտրվեր․ Թևոսիկի եղբոր սպանության մեջ մեղադրվողի հարազատներն անորոշության մեջ են

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ընթանում է Թևոսիկի եղբոր սպանության կազմակերպման, այդ սպանությունը կատարողին սպանելու և ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, գործադրելու համար մեղադրվող Իսրայել Սարգսյանի գործի դատական քննությունը:

46-ամյա Իսրայել Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Իսրայել Սարգսյանը կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով կյանքից զրկել է սպանության կատարող Մովսես Ներսիսյանին:

Բացի այդ, Իսրայել Սարգսյանը, ըստ մեղադրանքի, ապօրինի ձեռք է բերել, կրել ու գործադրել է «ՏԿ» մոդելի ատրճանակ, փամփուշտներ և այլ ռազմամթերք:

Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության ենթադրյալ կատարողի՝ Մովսես Ներսիսյանի դիակը հայտնաբերված չէ:
Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի դեմ մեղադրական ցուցմունք տված Տիգրանը մեղադրվում է սպանության մասին իմանալ-չհայտնելու համար: Գործով նա մեղադրյալի կարգավիճակ ունի, բայց նրա մասն անջատվել է Իսրայելի մասից: Նրա խափանման միջոցը կալանավորումը չէ, Տիգրանն ազատության մեջ է:

Շարունակվեց վկաների հարցաքննությունը, ովքեր հիմնականում որևէ էական բան գործի վերաբերյալ չհայտնեցին:
Հարցաքննվեց Մովսես Ներսիսյանի փաստական կնոջ մայրը: Նա ասաց, թե այս գործի վերաբերյալ իմացել է հեռուստացույցով: Դրանից երկու օր առաջ Մովսեսը զանգել էր իրենց տուն, ցանկացել էր խոսել երեխայի հետ, բայց երեխան քնած էր եղել: Այդ զանգից հետո իրենք Մովսեսից որևէ տեղեկություն չեն ստացել:

Վկան ասաց, թե Մովսեսի հետ շփվել է, ո՞նց կարող էր չշփվել, եթե նա իր փեսան է եղել: Իր աղջիկը նրա հետ զագսավորված չի եղել:

Փետրվարի 4-ին վկայի հոր ծննդյան օրն է եղել, նա պետք է գնար գերեզմանատուն, բայց հեռուստատեսությամբ լսել է այս գործի մասին. «Ոչ էլ գերեզման գնացինք»:

Ըստ վկայի՝ Մովսեսը «եղել է շատ համեստ, դյուրազգաց տղամարդ… Ես զարմանում եմ, որ կարդում եմ էս գործով գրված բաները: Մեզ համար անհասկանալի է դա… Մովսեսի վարքագծում որևէ արտառոց բան չեմ նկատել… Մովսեսին վերջին անգամ տեսել եմ 2014 թվականի հունվարի 27-ին կամ 28-ին՝ օրը կարող եմ շփոթել… »:

Վկան ասաց, որ իրեն նախաքննության ժամանակ հրավիրել ու տեսանյութ են ցուցադրել, որտեղ երևացել է բաց գույնի շորերով, սպիտակ գլխարկով, դեմքը չերևացող մի մարդ: Վկան ի դեմս նրա չի ճանաչել Մովսեսին՝ ո՛չ քայլվածքով, ո՛չ բոյով, ո՛չ թիկունքով կամ ֆիզիանոմիայով…

Վկան այս գործի մասին գիտի այնքան, որքան որ «գրված է կոմպյուտորներում»:

Վկան հայտնեց, որ իր դուստրը՝ Մովսեսի փաստական կինը, ներկայումս Հայաստանում չէ, բայց երեխաները իր մոտ են:

Իր ցուցմունքը վկան եզրափակեց մի ցանկությամբ. «Մի ռեալ բան իմանայինք, մեր աչքն էլ կտրվեր: Էրեխեքն ամբողջ օրը կասետները դնում, իրանց հորը նայում են… Գոնե մի կոնկրետ բան իմանայինք, ու թե հաստատ ա էս ամենը՝ մեր հույսն էլ կտրվեր, մենք էլ խելքի գայինք… Էրկու հատ եթիմ են մնացել էս պայմաններում…»:

Վկաների մի մասը Մովսեսին ճանաչել էր աշխատանքի բերումով ու գործի հետ կապված ոչ մի հետաքրքիր բան չհայտնեց:

Որպես վկա հարցաքննվեց ամբաստանյալ Իսրայելի ծանոթուհի Գայանեն, ով պնդեց իր նախաքննական ցուցմունքը, թե Իսրայելի հետ բազմիցս հանդիպել է Դավթաշենում գտնվող «Մագնում» հյուրանոցում:

Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը դժգոհեց՝ հայտնելով, թե վկան ճիշտ չի ասում: Իրեն վկայի հետ ծանոթացրել է Տիգրանը այն նպատակով, որ ինքն օգնի՝ վկայի համար մատուցողի գործ գտնել որևէ կազինոյում: Ինքը միայն այդ հարցով է շփվել վկայի հետ, նրա հետ սեռական հարաբերություն չի ունեցել, «Մագնում» հյուրանոցում նրա հետ չի հանդիպել:

Ամբաստանյալը կոչ արեց, որ վկան ճիշտն ասի, ապա հայտարարեց. «Սա քննչական հերթական քայլերից ա… Չեմ ուզում վկային վիրավորել՝ կին ա, բայց ինքը ինձ զրպարտում ա, մեր մեջ տենց բան չի եղել… Ինքն իմ ընկերոջ ընկերուհին ա էղել, տղամարդկանց կոդեքսով էդպիսի բան մեր մեջ լինել չէր կարող…»:

Վկան, սակայն, պնդեց, որ ինքը Դավթաշենի ինչ-որ հյուրանոցում, որի անունը ոչ մի անգամ չի կարդացել, հանդիպել է Իսրայելին, նրա հետ ինտիմ հարաբերություններ է ունեցել: Իրենց հանդիպումները հաստատող որևէ վկայի չի կարող մատնացույց անել, որովհետև իրենք երկուսով են եղել, երբեք իրենց հետ ուրիշ մարդ չի եղել: Ինքը նախաքննության ժամանակ ճիշտ ցուցմունք է տվել:

Վկաներից մեկը դատարանի դահլիճ մտավ, ջերմորեն սեղմեց ամբաստանյալ Իսրայելի ձեռքը: Տղերքը նույնիսկ համբուրվեցին:

Վկան նորարեշցի էր: «Մի հատ գոնե հարցնեիք, թե չէ ներս եք մտել ու պաչ-պռոշտի եք անում»,- կատակեց նախագահողը:

Վկան ասաց, թե Իսրայելը ժամանակին եղել է իր անվտանգության պետը: Այդ ժամանակ վկան աշխատել է Դուքենդո ֆեդերացիայում, ապահովել է «96» կարաոկե ակումբի անվտանգությունը:

Ամբաստանյալ Իսրայելը, որպես անվտանգության պետ, կատարել է ստուգումներ, անցկացրել է ժողովներ:

«96» ակումբը 2013 թվականից խզել է պայմանագիրը Դուքենդոյի հետ: Վկան դուրս է եկել ֆեդերացիայից: 2014 թվականի հունվարի 27-28-ին Իսրայելին չի տեսել, եթե անգամ տեսել է, ապա՝ միայն ընկերական, ո՛չ աշխատանքի բերումով: Ելնելով վկայի ջերմ մուտքից՝ նա Իսրայելի նկատմամբ պահպանել էր ջերմ ընկերական զգացմունքները:

Հաջորդ դատական նիստին՝ սեպտեմբերի 28-ին, կշարունակվի վկաների հարցաքննությունը:

 

Լուսանկարը` Yerkir.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում