Ֆրանկֆուրտի ավտոսրահում բացված նոր ավտոմեքենաների շնորհանդեսից հետո BMW-ի ղեկավար Հարալդ Քրյուգերին հոսպիտալացրել են կաթվածի կասկածանքով: Այս մասին հայտնում է Bild-ը:
Հաղորդվում էր, որ Քրյուգերն առավոտյան BWM-ի նոր մեքենաների շնորհանդեսի ժամանակ ուշագնաց է եղել հենց բեմում: Թիկնապահները նրան օգնել են վեր կենալ ու տարել են բեմից:
Հիմա Քրյուգերը հիվանդանոցում է, նրա վիճակը կայուն է: Պարբերականի տեղեկությամբ՝ խոսքը հնարավոր կաթվածի մասին է:






































