«Իտալիայի փոստ» ձեռնարկության գլխավոր տնօրեն Ֆրանչեսկո Կայոն Հռոմի պապին նվիրել է փոստատարների համար նախատեսված էլեկտրական հեծանիվ։ Ինչպես հայտնում է NEWSru.com-ը, մոդելն ունի զամբյուղ և ներկված է «Իտալիայի փոստի» գույներով։
Սա արդեն երկրորդ էլեկտրական հեծանիվն է, որը որպես նվեր ստանում է հովվապետը։ 2013-ին նա նման փոխադրամամիջոց էր ստացել Daimler AG-ի նախագահի կողմից։
Հռոմի պապը բոլոր ստացած նվերները ծառայեցնում է բարեգործական նպատակներին։







































