Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն Լոնդոնի «Արսենալ»-ի դիտակետում է:
Տեղեկությունների համաձայն՝ անգլիական ակումբը կարող է ձեռք բերել իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերը հաջորդ տարի, բայց պետք է վճարի ոչ թե 22 մլն ֆունտ, այլ 36.7:
Այդ գումարը նախատեսված է «արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստի անձնական պայմանգրով: Նշենք, որ Իսկոն ձգտում է ընդգրկվել Իսպանիայի հավաքականի կազմում, ինչի համար նրան բավականաչափ խաղաժամանակ է անհրաժեշտ: Իսկ «Ռեալ»-ում ֆուտբոլիստն այն չի ստանում:







































