Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը նշել է, որ թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեծ դերակատարություն ունի իր՝ «զինագործներ»-ին միանալու որոշման հարցում:
«Մինչ «Արսենալ» տեղափոխությունս գիտեի, որ այն տեխնիկապես հզոր թիմ է: Դա նույնպես մեծ նշանակություն ուներ իմ տեղափոխության հարցում: Սակայն որոշիչ գործոն էր այն, որ թիմի գլխավոր մարզիչն էր Արսեն Վենգերը: Ես գիտեի, թե ինչ է նա պահանջում ֆուտբոլիստներից:
Երկար տարիների ընթացքում Վենգերը տեխնիկապես գրագետ թիմ է ձևավորել, որը կարող է գերիշխել ցանկացած գծում»,- Daily Star-ը մեջբերում է Օզիլի խոսքերը:








































