Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին աշխարհի ներկայիս լավագույն ֆուտբոլիստն է համարում:
Սակայն մասնագետի կարծիքով՝ իր մարզչական կարիերայում նույնքան լավ ֆուտբոլիստների հետ է աշխատել:
«Ռոնալդուն իմ մարզած ֆուտբոլիստների թվում լավագույններից մեկն է: Բայց նրան լավագույնը չեմ կարող անվանել, քանի որ աշխատել եմ մի քանի բարձրակարգ ֆուտբոլիստների հետ: Այս պահին Քրիշտիանուն աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստն է»,- Marca-ն մեջբերում է Բենիտեսի խոսքերը:








































