Եղունգները կրծող մարդիկ հայտնվել են հոգեկան շեղումների ռիսկային խմբում՝ հայտնում է direct-press.ru-ն: Եղունգները կրծելու սովորությունը կարելի է համեմատել օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման հետ:
Պաթոլոգիկ սովորությունների ցանկում է նաև պոկոտելը, մազափունջը մատին փաթաթելը և տրիխոտիլոմանիան (գլխի կամ մարմնի այլ մասերի մազերը պոկելու կպչուն սովորություն):
Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը կպչուն վիճակ է: Այն լինում է քրոնիկ, առաջընթաց կամ էպիզոդիկ: Մարդու մոտ առաջանում են կպչուն, խանգարող կամ վախեցնող մտքեր: Դրանք օբսեսիաներ են: Դրանցից ազատվելու համար նա դիմում է կպչուն և հոգնեցնող գործողությունների՝ կոմպուլսիաների:
Ըստ հոգեբույժ Ռոբերտ Կապլանի՝ նույնիսկ անմեղ թվացող սովորությունները, ինչպիսին եղունգները կրծելն է, կարող են իրական հոգեկան խանգարման նշան լինել: Մասնավորապես, տրիխոտիլոմանիայով է տառապում կանանց 8-14%-ը և տղամարդկանց քիչ ավելի մասը: Դա հանդիպում է ինչպես կրտսեր դպրոցի աշակերտների, այնպես էլ մեծահասակների շրջանում:
Իսկ ըստ Կալիֆոռնիայի համալսարանի հոգեբույժ Քերոլ Մեթյուզի՝ խանգարումն ախտորոշել կարելի է, եթե սովորությունը սկսում է իրապես շեղել, անհանգստացնում է: Ուստի եղունգները կրծող մարդիկ, այնուամենայնիվ, միշտ չէ, որ տառապում են օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումով:











































