Airbus ընկերությունը ԱՄՆ-ի տարածքում բացել է իր առաջին գործարանը: Ալաբամա նահանգում ձեռնարկության շինարարությունը եվրոպական ընկերության վրա 600 միլիոն դոլար է նստել: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Նոր գործարանը ընկերությանը թույլ կտա 2017 թվականին հասնելու իր հավակնոտ նպատակին` ամսական 50 նեղֆյուզելաժային ինքնաթիռ:
Ընկերության ղեկավար Թոմ Էնդերսը նշել է, որ Airbus-ը չի սպասում է Չինաստանում վաճառքի անկմանը: Չինաստանը մնում է տվյալ մոդելի հիմնական գնորդը:
Ավելի վաղ Politeka-ը գրել էր, որ Airbus-ը ռեկորդային` 25 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել Հնդկաստանի հետ:











































