ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակարգի արտաքին քաղաքականությունը հանգեցրել է աղետալի հետևանքների ոչ միայն եվրոպական երկրների համար, այլ նաև հենց ԱՄՆ-ի, գրում է ամերիկյան The Wall Street Journal պարբերականը:
«Նախագահ Օբաման ասում էր ամերիկացիներին, որ նա զերծ կմնա Սիրիայի քաղաքացիական պատերազմին խառնվելուց, բայց սիրիական քաղաքացիական պատերազմը չի շրջանցում ԱՄՆ-ը: Սպտիակ տունը հայտարարել է, որ ներկայումս Օբաման ուզում է, որպեսզի ԱՄՆ-ը 2016 թվականին ընդունի 10 հազար սիրիացի փախստականների»,- գրում է պարբերականը:
WSJ-ը պարզաբանում է, որ դա վեց անգամ ավելի շատ է ԱՄՆ-ում արդեն տեղավորված փախստականների քանակից` ավելացնելով, որ մինչև տարեվերջ հնարավոր է նոր փախստականների ժամանում: Բացի այդ, ԱՄՆ-ի վրա ճնշում կգործադրի Եվրոպան` պահանջելով տեղավորել մի քանի տասնյակ հազար փախստականների:
«Ամերիկացիները մեծահոգի են և պետք չէ կասկածել, որ ԱՄՆ-ը կարող է ընդունել այն մարդկանց, ովքեր հակառակ դեպքում կարող է մեռնեն: Բայց համոզված եղեք, որ ԴԱԻՇ-ը և «Ալ- Քաիդա»- ն փորձ կանեն փախստականների թվում ուղարկել իրենց լրտեսների մի մասին ու դրա մեղքը ընկնում է Օբամայի վարչակարգի վրա»,- եզրակացնում է Wall Street Journal-ը:









































