Հոլիվուդյան դերասան Թոմ Հարդին կտրուկ պատասխան է տվել Տորոնտոյում անցկացվող կինոփառատոնի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի կողմից «Լեգենդ» կրիմինալ թրիլերին վերաբերող հարցին, գրում է The Hollywood Reporter-ը:
Լրագրողը ցանկացել է մանրամասն տեղեկություն ստանալ Հարդիի սեռական կողմնորոշման վերաբերյալ, քանի որ ֆիլմում նա խաղում է երկվորյակներից մեկի՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողի դերը:
Լրագրողը Հարդիին հիշեցրել է, որ 2008-ին նա իր հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանել է նման փաստի մասին և հարցրել է, թե արդյոք դա օգնել է իրեն ֆիլմում այդ դերը խաղալիս: Դերասանը բարկացած պատասխան հարց է ուղղել. «Դուք հարցնում եք իմ կողմնորոշման մասին, ինչո՞ւ»: Դրանից հետո լրագրողն այլևս չի շարունակել:











































