Սահմանադրական փոփոխությունները չպետք է առանձին դիտարկել: Սահմանադրական փոփոխությունները կապված են Սերժ Սարգսյանի հետ, և սա Սերժ Սարգսյանի հետ կապված խնդիր է: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի իր վերաբերմունքը: Հանրության վերաբերմունքը իշխանության հանդեպ բոլորին է պարզ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը:
Նա նշեց, որ մեկ ճակատով պայքարելը միանշանակ ավելի արդյունավետ է:











































