Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ ռումինացի լուսանկարիչ Միքաելա Նորոկը ստեղծել է, այսպես կոչված, կանանց գեղեցկության քարտեզ։ Լուսանկարիչը երկու տարի շրջել է աշխարհի 37 երկրներում՝ ամենուրեք լուսանկարելով գեղեցիկ աղջիկների։ Նա կենտրոնացել է այն աղջիկների վրա, որոնց համարել է գեղեցիկ։
Նորոկն իր կատարած լուսանկարները հրապարակել է Facebook սոցցանցում։ Դրանցում պատկերված են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Լատվիայի, Մոլդովայի, Ճապոնիայի, Չինաստանի, Ավստրալիայի, Իրանի, Պերուի, Կոլումբիայի, Թուրքիայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Մոնղոլիայի, Աֆղանստանի, Ռումինիայի, Չիլիի, Կուբայի, Էկվադորի, Եթովպիայի, Նոր Զելանդիայի, Անգլիայի, Մեքսիկայի և այլ երկրների գեղեցկուհիները։

































































