Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցներին կեղծիքներ կատարելու մեղադրանք է առաջադրվել

ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախուզության բաժնի մի շարք աշխատակիցների ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի առաջին մասի և 308-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով մեղադրանքներ են առաջադրվել: Այս մասին հայտնի է դարձել դատական տեղեկատվական համակարգից:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ-ի հետախուզության գծով օպերլիազորներ Արայիկ Ավագյանին և Վասիլի Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի առաջին մասով մեղադրանքներ են առաջադրվել այն բանում, որ, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով` ծառայողական պարտականությունները չեն կատարել և պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ:

Բացի այդ` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի նույն բաժանմունքի ավագ տեսուչ Արմեն Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանում, որ պաշտոնում մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ դրդումներով 11 դրվագով կազմել, հանձնել է փաստեր և իրադարձություններ հավաստող պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող` գողության և գողության փորձի դեպքերի վայրերի զննության կեղծ արձանագրություններ, որոնցում մտցրել է զննություններն ընթերականների մասնակցությամբ կատարելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ:

Իր հերթին, Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Արամ Համբարձումյանին մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասով այն բանում, որ նա խմբային շահերից ելնելով` ծառայողական պարտականությունները չի կատարել և պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին և էական վնաս է պատճառվել քաղաքացի Գոհար Պարյանի օրինական շահերին:

Վերը նշված քրեական հոդվածներով` մեղադրյալներին սպառնում է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով տուգանք, ուղղիչ աշխատանքներ՝ մեկից երկու տարի ժամկետով կամ կալանք՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ առավելագույնը երկուսից չորս տարի ժամկետով ազատազրկում:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը Արայիկ Ավագյանի նկատմամբ, որպես այլընտրանքային խափանման միջոց, ընտրել է գրավը, իսկ Վասիլի Վարդանյանի, Արմեն Գրիգորյանի և Արամ Համբարձումյանի նկատմամբ` ստորագրությունը չհեռանալու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում