«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Զիյաֆեթ Ասկերովը Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևի կապակցությամբ գումարված հատուկ նիստի ժամանակ հայտարարել է, որ այդ բանաձևի օգտին քվեարկած պատգամավորներից շատերն անգամ «չեն ճանաչում» Ադրբեջանը, և որ Եվրոպան նման եղանակներով փորձում է ճնշել Ադրբեջանին։
Զիյաֆեթ Ասկերովը Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին մեղադրել է «կոռուպցիայի» մեջ՝ հայտարարելով, որ նա «իրավունք չունի» խոսել արդարության մասին ու Ադրբեջանում գտնել թերություններ. «Մարտին Շուլցն իրեն վարկաբեկած կոռուպցիոներ է»։







































