Նախկին Հարավսլավիայի գործով Միջազգային քրեական դատարանն այսօր 22 տարվա ազատազրկման է դատապարտել Բոսնիայի Սերբիայի Հանրապետության (Բոսնիայի և Հերցեգովինայի կազմում) նախկին ՆԳ նախարար Միչո Ստանիշիչին և նույն գործով մասնակից՝ բոսնիական Սերբիայի Հանրապետության ոստիկանության նախկին ղեկավար Ստոյան Ժուպլյանինին:
Նրանք ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեջ մեղավոր են ճանաչվել: Հանցագործությունները 1992 թ. բոսնիական շրջանում կատարվել են խորվաթների և մուսուլմանների նկատմամբ:
Նրանց կատարած չարագործությունների թվում են՝ կտտանքները, սպանությունները, դաժանությունները, արտաքսումը, բնակավայրերի, հոգևոր և մշակութային օբյեկտների ոչնչացումը: