ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար գեներալ Մարտին Դեմփսին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կարող է իր ուշադրությունը կենտրոնացնել «դաշինքի առջև կանգնած երկու խնդիրների վրա»՝ Ռուսաստանի և ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորման: Այս մասին գրում է ZN.ua-ն:
«ՆԱՏՕ-ն հնարավորություն ունի միաժամանակ կենտրոնանալու դաշինքի առջև կանգնած երկու խնդիրների վրա ՝ Ռուսաստանի և ԴԱԻՇ-ի: ՆԱՏՕ-ն բավականին ամուր է, բավականին ազդեցիկ և բավականին կայուն՝ միաժամանակ երկու սպառնալիքների հետ գործ ունենալու համար»,- ասել է Դեմփսին:
Սակայն ինչպես ասել է Դեմփսին, տվյալ պահին ՆԱՏՕ-ն «որոշ ժամանակ հատկացնում է մի սպառնալիքին, ապա որոշ ժամանակով կենտրոնանում մյուսի ուղղությամբ»: «Մենք պետք է երկարատև հետևենք երկու սպառնալիքներին»,- նշել է նա: