Իտալացի վիրաբույժ Սերջիո Կանավերոն հայտարարել է, որ ռուս ծրագրավորող Վալերի Սպիրիդոնովի գլխի փոխպատվաստման վիրահատությունը կարվի 2017 թ. դեկտեմբերին: Այս մասին հայտնում է FoxNews-ը:
«Կանավերոյի հաշվարկներով՝ եթե ամեն ինչ ըստ ծրագրի ընթանա, 2 տարին լիովին բավարար է բոլոր հաշվարկներն անելու և վիրահատության մանրամասները ծրագրելու համար: Մենք չենք շտապում: Անկասկած, վիրահատությունը կարվի միայն երբ և´ բժիշկը, և´ փորձագետները 99%-ով վստահ լինեն դրա հաջողության հարցում»,- հայտարարել է Վալերի Սպիրիդոնովը:
Ենթադրվում է, որ վիրահատությունը 36 ժամ կտևի: Չնայած Կանավերոն վստահ է գլխի փոխպատվաստման հաջողության հնարավորության հարցում՝ շատ բժիշկներ և գիտնականներ նախագիծն անվանում են բացարձակ ֆանտաստիկ և անհաջողության մատնված: Սպիրիդոնովին դա չի կանգնեցնում: Նա պնդում է՝ միակ բանը, որ ինքը զգում է, «հաճելի անհամբերության» և կարևոր իրադարձության մասնակից լինելու զգացողությունն է, թեև, անկասկած, գիտակցում է բոլոր պոտենցիալ ռիսկերը: