Երևանի քաղաքապետ Կարեն Կարեպետյանի հետ հանդիպման ժամանակ «Երևան Ջուր» ընկերության տնօրեն Պասկալ Ռուայեն առաջարկել է վերանայել պայմանագրի որոշ կետեր և տեղեկացրել է, որ, նախորդ տարիների համեմատ, 2010 թ. ֆինանսական աուդիտի նախնական արդյունքներով կանխատեսվում է ընկերության կորուստների զգալի նվազում։
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը կողմ է կառուցողական առաջարկություններին, որոնք ուղղված են մայրաքաղաքի ջրամատակարարման որակի բարձրացմանը։









































