Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ՀԱՀ-ի քարանձավներից մեկում հայտնաբերվել է 12 կմախք, որոնք պատկանում են մարդանման էակներին։ Նրանք մեր մոլորակում ապրել են մոտ 3 միլիոն տարի առաջ։ Հետազոտողները հայտնել են, որ կմախքները պատկանում են այն էակներին, որոնք «կամրջի» դեր են խաղացել կապիկների ու մարդու ժամանակակից տիպի միջև։
Հետազոտությունը հրապարակվել է Life պարբերականում։ Նոր տեսակի ներկայացուցիչներն անվանվել են Homo naledi։ Նրանք գիտությանը հայտնի վաղեմի մարդկանց բոլոր ներկայացուցիչներից տարբերվում են նրանով, որ ունեն ավելի փոքր գլխուղեղ, որի չափը համեմատելի է գորիլայի գլխուղեղի հետ։ Բացի դրանից՝ նրանց կոնքոսկորներն ու ուսի ոսկորները բավական պարզ կառուցվածք ունեն։ Հետազոտողները հայտարարել են, որ երբևէ չեն տեսել նման էակներ։ Նրանց զարմացրել է նաև այն, որ հայտնաբերել են ոչ թե մեկ, այլ միանգամից 15 կմախք։ Ընդ որում՝ ոսկորները լավ պահպանվել են։