Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Միլիոնատեր Աստորի որդին կբանտարկվի մոր ունեցվածքին ապօրինի տիրելու փորձի համար

Նյու Յորք նահանգի վերաքննիչ դատարանը հաստատել է միլիոնատեր Աստորների ընտանիքի ներկայացուցիչներից մեկի՝ 88-ամյա Էնթոնի Մարշալի դեմ կայացված դատավճռի օրինականությունը: 2009 թվականին նա մեղավոր էր ճանաչվել հարազատ մոր՝ Բրուկ Աստորի ունեցվածքին ապօրինի տիրելու փորձի մեջ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Դատարանը մերժել է նաև առողջական վատ վիճակի պատճառով ազատ արձակելու մասին Մարշալի խնդրանքը: Այժմ Էնթոնի Մարշալը ստիպված կլինի ճաղերի հետևում անցկացնել 1-3 տարի: Նրա դեմ նման դատավճիռ էր կայացվել մի քանի տարի առաջ, սակայն նա գրավի դիմաց ազատ էր արձակվել՝ մինչ բողոքարկման քննարկման ավարտը:

Բրուկ Աստորը մահացել է 2007 թվականին՝ 105 տարեկանում: Կյանքի մեծ մասը նա նվիրել է բարեգործությանը: Նա նման հնարավորություն է ունեցել այն բանից հետո, երբ երրորդ անգամ ամուսնացել է Վինսենթ Աստորի հետ: Վերջինս ԱՄՆ-ի առաջին խոշոր ունեցվածքի տեր, առևտրական և արդյունաբերող Ջոն Ջեյքոբ Աստորի ծոռն էր:

Տիկինը իր 200 միլիոնանոց ունեցվածքը կտակել է հոգաբարձուների հիմնադրամին, ինչը դուր չի եկել նրա հարսին՝ Շարլինին, որը ամուսնուն հրահրել է մոր ժառանգությունից մաս ստանալու փորձ ձեռնարկել: 2004 թվականին Մարշալը իր փաստաբանի օգնությամբ կեղծել է մոր ստորագրությունն ու փոխել կտակը հօգուտ իրեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում