Ճապոնիայի կառավարությունը աջակցություն է հայտնել երկրի պատմության մեջ խոշորագույն՝ 139.5 մլրդ դոլար ծավալով արտակարգ պետական բյուջե կազմելու գաղափարին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Ճապոնիայի նախարարների կաբինետին:
Կառավարության կողմից բյուջեի նախագծի հաստատումից հետո այն կուղարկվի երկրի խորհրդարանի ստորին պալատի քննարկմանը:
Միջոցների հիմնական մասը կուղղվի սոցիալական ծրագրերի և հասարակական նախագծերի ֆինանսավորմանը: Ճապոնիայի իշխանությունները մտադիր են նաև ընդունել 5.2 մլրդ դոլարի առանձին արտակարգ բյուջե՝ ծածկելու 2011-ի երկրաշարժից ու ցունամիից տուժած Ճապոնիայի հյուսիսարևելյան շրջանների վերականգնման ընթացիկ աշխատանքների ծախսերը: